«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Վենսը պայման է դրել Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար Կարիերայի առաջընթաց սեպտեմբերին. կենդանակերպի այս նշաններին սպասում է անհավանական հաջողություն Սեպտեմբերի 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Բժիշկը զգուշացրել է սննդի հետ օղի խմելու վտանգների մասին Ֆրանսիան ապրել է 1900 թվականից ի վեր ամենաշոգ և ամենաարևոտ ամառը Փրկարար ծառայությունը զգուշացնում է Գյումրեցիներին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ուժգին երկարաշարժ` Միացյալ Նահանգներում Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. Մանուկյան 

Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հետևում կարելի է տեսնել այն արժեքային բախման դաշտը, որի առանցքում հայտնվում են ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր ավանդույթի նկատմամբ վերաբերմունքի հարցերը։ Իսկ նման ընկալումը ձևավորվել է ոչ թե մեկ առանձին դրվագի կամ պատահական իրադարձության արդյունքում, այլ կուտակային գործընթացի միջոցով, որի ընթացքում տարբեր դրվագներ՝ մեդիա քաղաքականությունից մինչև կրթական և մշակութային որոշումներ, դառնում են միևնույն ուղղության բաղադրամասեր։

Այդ համատեքստում շատերը զարմանալի ու ինչ-որ առումով յուրահատուկ ահազանգ են համարում այն, որ ապրիլի 24-ին, երբ Ծիծեռնակաբերդ էին այցելել Ամենայն հայոց կաթողիկոսն և բարձրաստիճան այլ հոգևորականներ, Հանրային հեռուստաընկերության եթերում կադրը միանգամից այսահարված հեռացրին նրանցից, ապա ինչ-որ անհայտ մեկի հետ անիմաստ հարցազրույց եթեր հեռարձակեցին, մինչև Վեհափառ Հայրապետն ու հոգևորականները կավարտեին Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսական կարգը անմար կրակի մոտ: Ավելին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում տեղադրվել, ապա նույն այսահարվածությամբ հեռացրել էին Հայոց եկեղեցու Գահակալի այցի մասին տեղեկությունը:

Էժանագին ու ճղճի՞մ է: Այո: Զայրացուցի՞չ է: Անշուշտ: Սակայն այս ամենի մեջ որևէ նորություն չկա, և չկա նաև զարմանալու բան, քանի որ այն ոչ թե անձի հետ կապված հարց է, այլ տեղավորվում է ավելի լայն՝ արդեն տարիներ շարունակ իրականացվող քաղաքական գծի մեջ։ 2018 թվականից հետո ձևավորված քաղաքական միջավայրում իշխանությունները հատուկ և նպատակաուղղված քաղաքականություն են վարել, որի գլխավոր հարվածային թիրախը եղել են ազգային ու հոգևոր արժեքները։

Պատահական չէ, որ Փաշինյանի պաշտոնավարման ողջ ընթացքում իշխանությունների և Եկեղեցու հարաբերությունները աստիճանաբար լարվել են՝ անցնելով երբեմն բացահայտ հակադրության փուլեր։ Այս համատեքստում խորհրդանշական և խորքային նշանակություն ունեցան «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության շրջանակներում ծավալված իրադարձությունները, որոնք ուղեկցվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի շուրջ տեղի ունեցած բախումներով և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ դրսևորված բացահայտ անհարգալից վերաբերմունքով ու քաշքշուկներով։ Դա լոկ տարերային բողոքի դրսևորում չէր, քանի որ այդ գործընթացներում առանցքային ու ակտիվ դերակատարություն ունեցած մի շարք անձինք հետագայում իրենց տեղը գտան պետական կառավարման բարձր օղակներում, ինչը փաստում է նշված գործողությունների և քաղաքական իշխանության միջև առկա արտաքուստ անտեսանելի, բայց ամուր կապի մասին։

Հենց այս հետևողական քաղաքականության տրամաբանական շարունակությունն է այն իրողությունը, որ այսօր բարձրաստիճան հոգևորականները պարբերաբար թիրախավորվում են իշխանական քարոզչամեքենայի կողմից, իսկ նրանցից ոմանք քաղաքական և հանրային ակտիվ դիրքորոշման համար հայտնվել են անազատության մեջ։

Այս ամենին զուգահեռ՝ պետական մակարդակով հետևողականորեն իրականացվում են Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը նվազեցնող և ազգային ինքնության հիմքերը խարխլող համակարգված միջոցառումներ, որոնց շարքում ամենացավալի ու հեռուն տանող հարվածը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հեռացումն էր հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից։ Սա ոչ թե պարզ կրթական բարեփոխում էր, այլ կազմակերպված արշավ՝ ուղղված երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակության շղթայի ընդհատմանը և ազգային արժեհամակարգի փոխարինմանը օտարամուտ ու ապազգային գաղափարական մոդելներով, որոնք նպատակ ունեն նոր սերնդին կտրել իր պատմական ու հոգևոր արմատներից՝ դարձնելով նրանց առավել խոցելի և մանիպուլ յացիաների ենթակա։

Ավելին, հակաեկեղեցական այս լայնածավալ արշավը չի կարելի դիտարկել լոկ ներքաղաքական տիրույթում։ Հարկավոր է այն վերլուծել շատ ավելի լայն՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Այս շրջանակում ՀՀ գործող իշխանությունների կատարած քայլերը մեկին մեկ համընկնում են տարածաշրջանային մեր հակառակորդների երկարաժամկետ շահերի հետ, քանի որ Եկեղեցու թուլացումը նշանակում է հայկական գործոնի և դիմադրողականության թուլացում թե՛ երկրի ներսում, թե՛ Սփյուռքում։ Այս ամենի արդյունքում հանրության լայն շերտերի մոտ ձևավորվել է հիմնավոր ու խոր համոզմունք, որ Հայաստանի գործող իշխանությունները ոչ թե առաջնորդվում են ազգային-պետական օրակարգով, այլ քայլ առ քայլ կյանքի են կոչում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից թելադրված կոնկրետ պահանջներն ու ռազմավարական ցանկությունները։

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ շարունակում է իր մշակութային եղեռնը, որի ցայտուն դրսևորումներից մեկն էլ Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացումն էր։ Պատահական չէ նաև, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն դատապարտում, այլ անգամ որևէ ծպտուն չեն հանում այս մասին։ Փոխարենը «հոգովսրտով» դատապարտում են իրենց սիրելի Թուրքիայի դրոշի այրումը: Իսկ այս գործընթացի վերջնանպատակը թուրք-ադրբեջանական տանդեմի համար պարզ է՝ Հայաստանը վերածել սեփական դիմագծից, պատմական հիշողությունից ու հոգևոր պաշտպանունակությունից զուրկ մի տարածքային կազմավորման, որն այլևս չի ունենա ներքին դիմադրողականություն և սեփական շահերը պաշտպանելու կամք։

Երբ քաղաքացին տեսնում է, որ հարվածի տակ են դրվում պետականության հիմնասյուները, Եկեղեցին և ազգային ինքնությունը, քաղաքական գործընթացների նկատմամբ վերաբերմունքը ստանում է որակական նոր հարթություն։ Եթե ընտրողը համոզված է, որ տվյալ իշխանությունը կամ քաղաքական ուժը ուղղակի սպառնալիք է ներկայացնում իր համար անկյունաքարային արժեքներին՝ լինի դա հայությանը համախմբող հոգևոր կառույցը, պատմական հիշողությունը, թե ազգային ինքնության բնականոն շարունակականությունը, ապա նրա քաղաքական վարքագիծն ու ընտրությունը փոխվում են հիմնովին։ Այս պարագայում ընտրողի որոշումը պայմանավորված է լինում ոչ այնքան սոցիալ-տնտեսական խոստումներով կամ կենցաղային հաշվարկներով, որքան գոյաբանական ու արժեքային գնահատականներով։

Այլևս առաջնային է դառնում ոչ այնքան «ինչպես ապրելու», ինչքան «ով լինելու» հարցը, ինչը նշանակում է, որ արժեքային ճգնաժամը վերածվում է քաղաքական անվստահության անհաղթահարելի պատնեշի՝ իշխանության և սեփական ինքնությունը կարևորող քաղաքացու միջև։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»Վենսը պայման է դրել Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար Կարիերայի առաջընթաց սեպտեմբերին. կենդանակերպի այս նշաններին սպասում է անհավանական հաջողություն Սեպտեմբերի 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Բժիշկը զգուշացրել է սննդի հետ օղի խմելու վտանգների մասին Ֆրանսիան ապրել է 1900 թվականից ի վեր ամենաշոգ և ամենաարևոտ ամառը Փրկարար ծառայությունը զգուշացնում է ԳյումրեցիներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ուժգին երկարաշարժ` Միացյալ Նահանգներում Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. ՄանուկյանՊատրաստեք գրպաններն ու դրամապանակները. կենդանակերպի այս նշանները սեպտեմբերի սկզբին հանկարծակի կհարստանան Գազանջատումներ կլինեն Կենդանակերպի այս նշաններ շատ շուտով կլինեն 7-րդ երկնքում Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները Ցանկացել է առեւանգել մի քանի հոգու Ռուսական ռազմաբազան դուրս բերեն՝ չենք առարկի․ Փաշինյան․ Կիպրոսի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել (տեսանյութ) Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» ՄոսկվաԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ Երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4–րդին էին սպասում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ) Քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբանՀապալասն ու խաղողը կարող են օգնել նվազեցնել մկաններում ճարպի կուտակումը․ հետազոտությունԿաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը Լայնածավալ խափանում նեյրոցանցերի աշխատանքում Զելենսկուն կասկածել են Թրամփի հետ բանակցություններն օգտագործելու միջոցով ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու փորձի մեջՌուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով Արևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում․ Ռոմանոս ՊետրոսյանՎահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքովՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով Գիտնականը նշել է՝ որ սև խոռոչներն են Տիեզերքում ամենատարածվածը«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում է Երրորդ դատավորն է հրաժարվել քննել Կաթողիկոսի գործը Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվեց«88» սուպերմարկետների ցանցի գործունեության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվելՀոպար, պապան ու մաման էլ չկան. Ապարանում ավտովթարից մահացած ամուսինները հիվանդանոց էին գնում (տեսանյութ) Նավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվելՀայտնի է դարձել Կադիրովի որդու դերը Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունումՏիմատիի սիրելին սափրել է մեկ տարեկան դստեր մազերը և կոշտ պատասխանել քննադատություններինՀայաստանի դեմ կիրառված իսրայելական LORA հրթիռները փորձարկվել են գերմանական ռազմանավիցՀայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ Զելենսկուն
Ամենադիտված