Քիմ SKIMS-ը հագուստ և ներքնազգեստ է նվիրաբերել Լոս Անջելեսի հրդեհներից տուժած ընտանիքներին (լուսանկարներ)
Фотографии
Քիմ Քարդաշյանի SKIMS ապրանքանիշը հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ է նվիրում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած ընտանիքներին։ Այս մասին հայտնում է Page Six-ը։
«Մենք նվիրաբերեցինք Լոս Անջելեսի հրշեջ վարչության հիմնադրամին՝ տրամադրելով կարևոր ռեսուրսներ մեր քաղաքը պաշտպանող հերոս առաջին արձագանքողներին»,- գրել է Քիմը Instagram-ում։
«Բացի այդ, մենք ներքնազգեստի, հագուստի և գուլպաների զգալի նվիրատվություն ենք անում Baby2Baby-ին՝ հրդեհների պատճառով տեղահանվածներին օգնելու համար», ասել է նա։
