Գնացքի բախումից տուժած երեխաներից մեկը 6 օր անց գիտակցության է եկել և ճանաչել հորաքրոջը․ News.am
Արարատի մարզի Բուրաստան վարչական բնակավայրում մարդատար գնացքի և ավտոմեքենայի բախումի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 2 քույրերից մեկը գիտակցության է եկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արտաշատ համայնքի Մասիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Խաչատրյանը։
«Առավոտյան խոսել էի երեխաներին վիրահատած բժշկի հետ, ասել էր, որ աղջիկներից փոքրի մոտ դրական դինամիկա է նկատվում։ Քիչ առաջ էլ երեխաների հորեղբայրը զանգահարեց, ուրախ լուրը հայտնեց․ ասաց՝ երեխաներից փոքրը կոմայից դուրս է եկել, անգամ հորաքրոջը ճանաչել է»,- ասաց Գևորգ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 19։32-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել էր մարդատար գնացքին։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի 4 ուղևորներից 2-ը (ընտանիքի հայրն ու մայրը) տեղում մահացել էին, իսկ նրանց անչափահաս աղջիկները տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)