Այս իշխանությունն աշխարհաքաղաքական առումով «անտեր» է մնացել․ Կարեն Քոչարյան
Քաղաքական
Հայաստանում չկա որևէ անվտանգային համակարգ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Այսօր կարդացի, որ ԱԺ նախագահը 3 տարի հետո որոշեց այսօր հայտարարել, որ մինչև մայիս Կապանում կբացվի Ռուսաստանի հյուպատոսությունը։ Չգիտես ինչու՝ որոշեցին նոր դրա մասին ասել։ Ենթադրվում է, որ աշխարհում տեղի ունեցող այս գործընթացների հետևանքով այս իշխանությունները մնացել են լրիվ անտեր՝ աշխարհաքաղաքական առումով և փորձում են ռուսների հետ նորից «սիլիբիլի» անել։ Դա նկատվում է նաև արևմտյան ուժերի ռեակցիայից, որոնք երկար ժամանակ այս իշխանության հենարաններից մեկն էին, իսկ հիմա ամենաուժեղ քննադատողներն են։ Պատահական չէ, որ իշխանության ողջ վերնախավը «Ազատություն» ռադիոկայանին մեղադրում է ֆեյք լուրեր տարածելու մեջ։ Նայում եմ՝ արևմտյան ուժերը ևս բավականին լուրջ քննադատության են ենթարկում իշխանություններին։ Երևում է, որ իշխանությունները որոշել են կրկին ընկնել ռուսների գիրկը․ կստացվի, թե չէ, դա էլ է խնդիր»,– ասել է նա։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան