Կարեն Քոչարյանը չի բացառում, որ իրար ուտող ընդդիմությունը կարող է միավորվել ու փողոցային պրոցեսներ սկսվեն
Քաղաքական
Չեմ բացառում, որ այսօր իրար ուտող ընդդիմությունը կարող է շատ արագ միավորվել ու պայքարել փողոցում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Սոցիալական ցանցերից, մեդիայից ես հասկանում եմ, որ ընդդիմության առնվազն մի հատվածը պատրաստվում է փողոցային պայքարի։ Կլինի՞ դա, թե՞ ոչ, չեմ կարող ասել։ Ես էլ կարող եմ ընդամենը հետևություններ և վելուծություններ անել ընթացքից, իսկ ընթացքն այս պահին խոսում է այն մասին, որ այսպես կոչված իրար ուտող ընդդիմությունը նման իրավիճակում կարող է միավորվել, եթե փողոցային լուրջ պրոցեսներ սկսվեն։ Չեմ բացառում նաև, որ կարող են սկսվել և հանգչել»,- ասաց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով, թե ինչ կլինի՝ կախված է լիդերներից, աշխարհաքաղաքական ազդակներից․ «Այո, ես կարծում եմ, որ Հայաստանը հիմա այն վիճակում է, որ առանց աշխարհաքաղաքական ազդակների անհնար է, ինչպես 2018 թվականին»,- նշեց Քոչարյանը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ