Հյուսիսային պողոտայում ՌԴ քաղաքացիների միջև միջադեպի փաստով փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին (տեսանյութ)
ՀասարակությունՀամացանցում տեսանյութ է տարածվել, որում արձանագրվել է միջադեպ Հյուսիսային պողոտայում, երբ երկու ներգաղթյալ ոչ սթափ վիճակում հրմշտում են իրար, որից հետո նրանից մեկն ընկնում է և գլխով հարվածում գետնին։ Նրանք նաև կոտրել էին շշերից մեկը, որոնց վրա նվագում էին։
Տեսանյութում արձանագրված միջադեպի հարցով Panorama.am-ը դիմել է ՆԳՆ Ոստիկանություն։
Գերատեսչության հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումից հայտնեցին.
«Մարտի 10-ին ժամը 04.53-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային պողոտայում ՌԴ քաղաքացին հրել և գետնին է գցեել մեկ այլ ՌԴ քաղաքացու: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված արարքը կատարողի ինքնությունը։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)