Թրամփը հուսով է, որ առաջիկա օրերին ուկրաինական հակամարտությունում հրադադար կստեղծվի
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ հուսով է, որ առաջիկա օրերին ուկրաինական հակամարտությունում հրադադար կստեղծվի։
«Հուսով եմ, որ դա տեղի կունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Ես կցանկանայի տեսնել (դա - խմբ.): Գիտեմ, որ մենք վաղը մեծ հանդիպում կունենանք Ռուսաստանի հետ, հուսով եմ, որ կլինեն հիանալի քննարկումներ», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասաց նա Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է ամերիկացի առաջնորդն ակնկալում Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցում:
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)