Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Սպորտ
Հայաստանի առաջատար հրաձիգ Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող առաջնությունում:
Հայաստանի առաջատար հրաձիգը 10 մ օդամղիչ ատրճանակ (solo) մրցաձեւի եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարում մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող ռուս Լյուբով Յասկեվիչի հետ եւ 2 միավորի տարբերությամբ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
Էլմիրա Կարապետյանը խոցեց 13 միավոր, չեմպիոնի տիտղոսը նվաճած Լյուբով Յասկեւիչը՝ 15 միավոր:
Որակավորման փուլում Էլմիրա Կարապետյանը վաստակեց 48 միավոր, սահմանեց Եվրոպայի ռեկորդ եւ առաջին տեղից դուրս եկավ եզրափակիչ:
