ԵԽ-ում այսօր քննարկվող բանաձևը փաստացի Ռուբեն Վարդանյանի ուղերձի արձագանքն է. Մանե Թանդիլյան
Եվրոպական խորհրդարանում այսօր քննարկվող բանաձևը փաստացի Ռուբեն Վարդանյանի ուղերձի արձագանք է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բանաձևի հեղինակներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որն արդեն 13 օր է հացադուլ է իրականացնում Ազատության հրապարակում՝ ի աջակցություն Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի, որպեսզի վերջինս դադարեցնի հացադուլը:
«Բանաձևով արձանագրվում է, որ գերիները ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, հոգեբանական ճնշման, չեն երաշխավորվում անկախ իրավական ներկայություն։
Ի թիվս այլ պահանջների, բանաձևով պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։
Կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ։
Բանաձևով կոչ է արվում Մարդու իրավունքների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցչին՝ հանդիպել գերիներին, պահանջվում է Բաքվում ԵՄ երկրների դեսպաններին ներկա գտնվել կեղծ դատավարությանը և վերահսկել այն։
Այս կարևոր բանաձևը ընդունելու կապակցությամբ նամակներ ենք ուղարկել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով կողմ քվեարկել բանաձևին»,- գրել է Թանդիլյանը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ