Թրամփի հետ խոսել ցանկացող ուղեւորը ինքնաթիռում հարձակվել է երկու մարդու վրա (տեսանյութ)
ՏեսանյութերAmerican Airlines ավիաընկերության ուղևորը, ով ցանկանում էր զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինքնաթիռում հարձակվել է երկու մարդու վրա: Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 5-ին Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից Վաշինգտոն չվերթի ժամանակ:
Հետաքննությունների դաշնային բյուրոի հայտարարության մեջ ասվում է, որ թռիչքի ժամանակ Տեխասի բնակիչ Աստերիուս Մութայոբա Ռուլամկան հայհոյել է և վիճել բորդուղեկցորդուհու հետ։
Ուղևորներից մեկը սկսել է տեսանկարահանել տեղի ունեցածը, և Ռուլամկան, նկատելով դա, հարձակվել է նրա վրա, ավելին՝ հարվածել նրա դեմին։
Երբ ինքնաթիռը ժամանել Է Վաշինգտոն, Ռուլամկան մի քանի հայտարարություններ է արել, այդ թվում ՝ «եկել է նախագահ Թրամփի հետ խոսելու»։
Նրան ձերբակալել են եւ մեղադրանք առաջադրել։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ