Հովիկ Աղազարյանը՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու և կալանքի տանելու մասին
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին ու Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով։ Euromedia24-ը կապ հաստատեց Հովիկ Աղազարյանի հետ, նա ասաց, որ միջնորդությունից տեղյակ չէ։
Հարցին, թե ինչ է կարծում՝ իրեն կզրկեն անձեռնմխելիությունից, աղազարյանը պատասխանեց, թե չի կարող ասել, և չի ցանկանում մեկնաբանել։
Ի դեպ, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն երեկ այս հարցով դիմել է ԱԺ նախագահին։
Նշենք, որ Հովիկ Աղազարյանին առնչվող քրեական գործ կա, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Իսկ Տարոն Մարգարյանին առնչվող կան մի շարք քրեական գործեր։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան