Թnւրք լրագրողները ՀՀ են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ, բյուջեի հաշվին․ Tert.am
Քաղաքական
Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանաել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
Նա տեղեկացրել է, որ Հայաստան են ժամանել թուրքական տաս լրատվամիջոց:
«Նախաձեռնությունը մերն է, եղել է 10 լրատվամիջոց, նպատակը որպես այդպիսին Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրիքա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»,- ասաց նա:
«Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այստեղ են եկել ՀՀ պետական բյուջեի միջոցներով և այստեղ են մնալու երեք օր, վաղն արդեն կմեկնեն»,- նշել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
