Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը 

Քրիստոնյա առաջնորդները կոչ են անում ՄԹ կառավարությանը քայլեր ձեռնարկել հայ գերիների ազատ արձակման համար

Իրավունք

«Մեծարգո Վարչապետ և Գանձապետարանի առաջին Լորդ՝  

Պարոն ԲԴԱՀ Քեյր Սթարմեր

Լոնդոն SW1A 2AA

Դաունինգ փողոց, թիվ 10

Մեծարգո Վարչապետ,

Խնդրում եմ ընդունեք իմ՝ Միացյալ Թագավորությունում Հայոց Եկեղեցու Առաջնորդիս, երախտագիտությունը, այս անորոշ ժամանակներում Եվրոպայում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ձեր աննկուն ջանքերի համար: Մեր աղոթքներն ուղղված են Ձեզ և բոլոր նրանց, ովքեր անխոնջաբար աշխատում են վերջ տալ պատերազմին:

Ես, իմ մյուս գործընկեր հոգևոր   առաջնորդների հետ մաիսին, դիմում եմ Ձեզ հատկապես արտահայտելու մեր խորին մտահոգությունը հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող՝ Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ ալիևյան ռեժիմի կողմից Ադրբեջանում քսաներեք հայերի անազատության մեջ ապօրինի պահելու կապակցությամբ:

Արցախից (Լեռնային Ղարաբաղ) 120 000 հայերի բռնի տեղահանումից հետո,  2023թ-ին Ադրբեջանը կամայականորեն ձերբակալել, կալանքի տակ է առել և շինծու հիմքերով մեղադրանքներ է առաջադրել Արցախ կառավարություն քսաներեք պաշտոնյաների և ռազմագերիների, ինչպես նաև քաղաքացիական անձանց նկատմամբ: Այս անձինք, արդար դատավարության բոլոր հիմնական սկզբունքների խախտմամբ, այժմ դատաքննության են ենթարկվում:  Նրանց զրկված են իրենց ընտրությամբ իրավական ներկայացուցչությունից, իսկ փաստաբաններին, օտարերկրյա դիտորդներին և լրագրողներին արգելվում է մուտ գործել դատարանի դահլիճ կամ, նույնիսկ, երկիր։ Կալանավորները ենթարկվել են և շարունակում են ենթարկվել դաժան վերաբերմունքի:

Նրանց կալանքի տակ պահելը և ներկայիս ընթացող  դատավարությունը Մարդու միջազգային իրավունքների և Միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ և կոպտագույն խախտում է հանդիսանում: Անմարդկային և ստորացուցիչ պայմաններում նրանց բանտարկությունը Բաքվում խստորեն դատապարտվել է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Անդրադառնալով Ադրբեջանում կամայականորեն ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում՝ հայերին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար՝ Պրն Ֆոլկեր Տյուրկը  հայտարարել է. «Նրանք պետք է անմիջապես ազատ արձակվեն  և պետք է լիովին հարգվեն արդար դատավարության նրանց իրավունքները»։ (4-ը մարտի, 2025թ.):

Ադրբեջանի շարունակաբար ճնշումները թափանցիկություն և մարդասիրական օգնության վրա վերջերս արտահայտվեց ինչպես երկրում BBC-ի գործունեության դադարեցմամբ՝ լռեցնելով անկախ լրատվության ձայնը, այնպես էլ երկրից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) վտարմամբ՝ միակ կազմակերպության, որը կալանավորներին մարդասիրական օգնություն էր տրամադրում և հանդիսանում էր նրանց միակ փրկօղակը: Այսպիսով, կալանավորները լիովին մեկուսացված են և մեծանում են նրանց նկատմամբ վերաբերմունքի և բարեկեցության հետ կապված լուրջ մտահոգությունները: Նրանց առողջության վատթարացման նշանները գնալով ավելի ակնհայտ են դառնում: Թերևս ամենահայտնի կալանավորը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արդեն երկու շաբաթ է, ինչ գտնվում է հացադուլու մեջ՝ ի նշան բողոքի:

Միացյալ Թագավորությունը եղել է Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ջատագովը, և այդ է պատճառը, որ ես դիմում եմ Ձեզ՝  վարչապետին և խնդրում եմ վճռական քայլեր ձեռնարկել  և կոչ անել անհապաղ ազատ արձակել բանտարկյալներին: Ես և Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայ համայնքը, որը ես ներկայացնում եմ, խնդրում ենք Ձեզ պահանջել  Ադրբեջանից՝ պահպանել իր միջազգային պարտավորությունները։ Ավելի գլոբալ առումով, մենք կոչ ենք անում Ձեր կառավարությանը՝ եվրոպական այլ գործընկերների հետ միասին, միջկառավարական հարթակների միջոցով լուծել այս հրատապ խնդիրը:

Միացյալ Թագավորության ամուր դիրքորոշումը  և հզոր ուղերձը, որ Մարդու  Իրավունքների խախտումները չեն հանդուրժվի, կօգնի ապահովել արդարության գերակայությունը։ Պ-ն վարչապետ,  մենք աղաչում  ենք  հանդես գալ հանուն Բաքվում՝ Ադրբեջանում ապօրինի և անարդարացիորեն ազատազրկվածների իրավունքների պաշտպանության, և օգնել ապահովելու, որ նրանցից յուրաքանչյուրը և բոլորն ապահով կերպով վերադարձվեն Հայաստան՝ իրենց տներն ու ընտանիքները: Ես հուսով եմ, որ մեր ամենանվիրական և հրատապ կոչը լսելի կլինի և հաշվի կառնվի:

Իմ կողմից ցանկացած այլ տեղեկատվություն տրամադրելու կամ ցանկացած այլ ճանապարհով օգտակար լինելու կարիքի դեպքում, ես ուրախ կլինեի անվերապահորեն դա անել:

Խորին հարգանքով

ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎԱԿԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Միացյալ Թագավորությունում  և Իռլանդիայում Հայ կեղեցու թեմ

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՆԳԱԵԼՈՍ

Լոնդոնի Ղպտի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս և Միացյալ Թագավորությունում Պապական Լեգատ

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԱՆ ՆԻԿԻՏԱՍ,

Թյաթեյրայի և Մեծ Բրիտանիայի արքեպիսկոպոս

 Գերապատիվ ՋԵՅՄՍ ԿԱՐՐԻ

Վեստմինսթերի օժանդակ եպիսկոպոս

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԹԱՆԱՍԻՈՒՍ ՏՈՄԱ

Մեծ Բրիտանիայում  սիրիական Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս

Գերապատիվ ՔՐԻՍՏՈՖԵՐ ՇԱԽՄ

Սաուտվարքի Լորդ եպիսկոպոս

Գերապատիվ ՆԻԿՈԼԱՍ ԲԵՅՆՍ

Լիդսի Եպիսկոպոս –ից Լիդս

Գերապատիվ Տեր ՖԻԼԻՊ ՄՈՒՆՍՏԵՖԵՆ

Վինչեսթերի եպիսկոպոս

ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՅՔ ՌՈՅԱԼ

Գլխավոր քարտուղար, Եկեղեցիները Միասին՝ Անգլիայում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար
Ամենադիտված