«Նախագահ Սարգսյանը չի պարտվել Նիկոլ Փաշինյանին». Քոչարյան-Սարգսյան հեռակա բանավեճը շարունակվում է (տեսանյութ)
ՀասարակությունԻնչի՞ց սկսվեց Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հեռակա-միջնորդավորված բանավեճը, երկրորդ և երրորդ նախագահների աջակիցների միջև արդեն բացահայտ դարձած քաղաքական առճակատումը և ինչո՞ւ նախկին թիմակիցներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «ջրերը մի առվով չեն հոսում»: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սա դարձել է հայկական մամուլի ամենաքննարկվող ներքաղաքական թեմաներից մեկը: Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը չի ցանկանում մեկնաբանել պաշտոնաթող նախագահների հարաբերությունները, բայց ասում է, որ դա նոր չի սկսվել: Euromedia24-ի հետ զրույցում նա Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ ներկայացնող մարդկանց և լրատվամիջոցներին մեղադրեց տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի մասին կեղծիք և սուտ տարածելու մեջ: Մինչդեռ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն իր հերթին հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ է հակաքարոզչություն իրականացվել և դա սկսվել ՀՀԿ շրջանակներից դեռևս 2008 թվականին:
Անդրադառնալով այն հարցին, թե, ի վերջո, ո՞վ է բերել Փաշինյանին իշխանության, Մամիջանյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որ ինքը չի պարտվել Նիկոլ Փաշինյանին, այլ պարտվել է շատ ավելի հզոր ուժերի արտերկրից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Սարգսյան
