Հայտնի են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը
Այլ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի քառորդ եզրափակչի զույգերը: Կազմը հայտնի է դարձել կազմակերպության կայքում։
Մրցաշարի 1/4 եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» կմրցի «Մադրիդի Ռեալի», Փարիզի «Պարի Սեն Ժերմենը»՝ «Բիրմինգհեմի Աստոն Վիլայի», «Բարսելոնան»՝ Դորտմունդի «Բորուսիայի», իսկ Մյունխենի «Բավարիան»՝ Միլանի «Ինտերի» հետ:
Հանդիպումները կկայանան ապրիլի 8-ին և 9-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 15-ին և 16-ին:
Ռուսական ակումբները չեն մասնակցում Չեմպիոնների լիգայի խաղարկությանը ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով:
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը «Ռեալն» է:
Ընթացիկ խաղարկության եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում:
