Կառավարության հերթական հետքայլը. ֆիզիկական անձինք պարտադիր հայտարարագիր չեն ներկայացնի
Քաղաքական
Կառավարության մարտի 13-ի նիստում ընդգրկված չզեկուցվող նախագծերից մեկով ներկայացվել է նոր նախագիծ, որով առաջարկվում է չեղարկել ֆիզիկական անձանց պարտադիր հայտարարագիր ներկայացնելու որոշումը։
Նախագծով առաջարկվում է չեղարկել ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ֆիզիկական անձանց կողմից ներկայացված եկամտային տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) չեն կարող օգտագործվել պետական իրավասու մարմինների կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում:
