Սենատի դեմոկրատները դեմ են արտահայտվել ԱՄՆ կառավարության ֆինանսավորմանը
ԱՄՆ
ԱՄՆ Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ իր գործընկերները կհրաժարվեն ընդունել հանրապետականների առաջարկած և Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը, որը երկարաձգի կառավարության ֆինանսավորումը մինչև սեպտեմբերի 30-ը, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
«Կառավարության ֆինանսավորումը պետք է լինի երկկուսակցական խնդիր, բայց հանրապետականներն ընտրեցին կուսակցական ճանապարհ՝ մշակելով իրենց բանաձևը՝ առանց Կոնգրեսի դեմոկրատների որևէ ներդրման», - ասել է Շումերը Սենատի ելույթում:
Դեմոկրատները պահանջում են մինչև ապրիլի 11-ը դադարեցնել ֆինանսավորման վերաբերյալ բանաձևը, որը սենատորներին ավելի շատ ժամանակ կտա երկկուսակցական գործարքի շուրջ բանակցելու համար:
Հանրապետականները Սենատում զբաղեցնում են 53 տեղ, սակայն իրենց օրինագիծն ընդունելու համար նրանց անհրաժեշտ է 60 ձայն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)