Պենտագոնը ստուգում կանցկացնի ԱՄՆ բանակում մորուք ունենալու կանոնների նկատմամբ
ԱՄՆ
Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կանցկացնի ռազմական պատրաստվածության և արտաքին տեսքի ստանդարտների, այդ թվում՝ մորուք ունենալու կանոնների համապարփակ վերանայում, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մենք պետք է զգոն մնանք այն չափանիշների պահպանման հարցում, որոնք մեր զինծառայողներին հնարավորություն են տալիս պաշտպանել ամերիկացի ժողովրդին և մեր հայրենիքը՝ որպես աշխարհի ամենամահաբեր և արդյունավետ մարտական ուժ», - ասվում է ԱՄՆ բանակի տարածած հայտարարության մեջ:
Նրա խոսքով, վերլուծությունը թույլ կտա գնահատել, թե ինչպես են փոխվել պահանջները վերջին տարիներին և արդյոք դրանք համապատասխանում են առկա մարտահրավերներին։
Վերանայումը կընդգրկի ԱՄՆ զինված ուժերի բոլոր ճյուղերը, և ասվում է, որ դրա արդյունքները ազդեցություն կունենան ապագա զինվորական ծառայության չափանիշների վրա:
