Որտեղ ստուգումներ կանցնեն զորակոչիկները․ նախարարը մանրամասնել է
Իրավունք
Զորակոչերի փորձաքնության մասով երկու պիլոտ ենք իրականացնում երկու մարզում՝ Լոռիում և Շիրակում՝ փոխգործակցության սկզբունքով, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որպեսզի մեր զորակոչիկները ստիպված չլինեն գալ, հասնել Երևան, այստեղ գումար, ժամանակ հավելելյալ ծախսեն և անցնեն համապատասխան ստուգումները։ Մենք գնահատել ենք համապատասխան հնարավորությունները՝ թե՛ սարքավորումների, թե՛ մասնագիտական»,-նշեց նա։
Նախարարի խոսքով՝ ծրագրի հաջող ընթացքի պարագայում, հետագայում ընդհանուր փոփոխություններ կիրականացնեն։
«Լինելու ենք խստապահանջ, աշխատում ենք մեր բժշկական կենտրոնների հետ։ Պետք է որ ամեն բան լավ անցնի»,-հավելեց նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)