Վա՜յ, վա՜յ, վա՜յ, բացառվում է որևէ հրահանգ բուժհաստատության ներկայացուցիչներին․ Ավանեսյանը՝ Գյումրու ընտրությունների մասին
Քաղաքական
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե գնացել էր Գյումրի, որ քաղաքապետի ընտրություններին բուժհաստատության ներկայացուցիչներն ընտրե՞ն ՔՊ–ի թեկնածուին։
«Վա՜յ, վա՜յ, վա՜յ, այդ անձինք, ովքեր որ այդ մտավախություններն ունեն, ես նախ հորդորում եմ շատ հրատապ կերպով այդ բոլոր մտավախությունները հայտնել իրավապահ մարմիններին և չվերագրել անձանց մի բան, որի մեջ իրենք են շատ լավ մասնագիտացած եղել»,- ասաց նա՝ նշելով, որ Գյումրի է գնացել ոչ աշխատանքային օրը:
«Այո՛, մասնակցել եմ դրամահավաքին։ Կառավարությունը և նախարարը քաղաքական մարմին են և չեն կարող լինել ապաքաղաքական։ Բայց բացառվում է նման հրահանգ, որևէ ուղղորդում, որովհետև դրա կարիք չկա»,– նշեց նա:
Նախարարը կարծիք հայտնեց, որ գյումրեցին իր ձայնը կտա ՔՊ–ին , քանի որ տեսնում է իշխանության կատարած աշխատանքները։
