Արցախի լեգիտիմ նախագահը գտնվում է ՀՀ–ում․ դա փոխում է Արայիկ Հարությունյանի խոսքերի կշիռն այստեղ․ Վարդանյան
Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել՝ ի թիվս այլ հարցերի՝ խոսելով նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասին, որը նույնպես գտնվում է գերության մեջ։
«Ցանկանում եմ առանձին նշել, որ այսօր այստեղ ցուցմունք է տալիս Արցախի նախկին նախագահը, իսկ Արցախի լեգիտիմ նախագահը գտնվում է Հայաստանում, և դա, հավատացեք, մեծապես փոխում է իրավիճակն ու այն խոսքերի կշիռը, որոնք այստեղ ասվում են նախկին նախագահի կողմից»,– ասել է նա:
