Շոտլանդիայում երեք լողափերով կղզին վաճառվում է բնակարանի գնով
Այլ
Էյլին Մոր կղզին, որը գտնվում է Շոտլանդիայի արևմտյան ափին, վաճառվում է Լոնդոնի բնակարանի միջին գնից ցածր։ Այս մասին հայտնում է Daily Record պարբերականը։
Երեք լողափերով մեկուսացված շոտլանդական Էյլին Մոր կղզին՝ 30 ակր, գտնվում է Լոխ Սանարտ լճի ափին:
Լրագրողների խոսքով՝ տեղն աչքի է ընկնում կանաչ բլուրներով և բյուրեղյա մաքուր ջրով։
Կղզու արժեքը կազմում է 325 հազար ֆունտ ստերլինգ (ավելի քան 420 000 դոլար):
Միևնույն ժամանակ նշվում է, որ Լոնդոնում միջին բնակարանի գնումը կարժենա 543,237 ֆունտ ստեռլինգ (ավելի քան 704 000 դոլար):
Կղզի կարելի է հասնել միայն նավով կամ մակընթացային պատնեշով։ Նշվում է, որ վայրը գտնվում է Սթրոնշիան գյուղից ընդամենը յոթ րոպե հեռավորության վրա, որտեղ կան խանութներ, եկեղեցի, սրճարաններ, տարրական և միջնակարգ դպրոցներ:
Կղզին ինքնին պահպանվող տարածք է, ուստի շինարարության թույլտվություն չի տրամադրվում։
