Ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության միջոցառման նախագիծը
Հասարակություն
Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Նիստի օրակարգում ընդգրկված էր 1 հարց։
Զեկուցվող հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցության միջոցառման նախագծին։
Նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ ընդգծելով, որ սա առանձին աջակցության ծրագիր է՝ գործող մյուս ծրագրերին զուգահեռ, որից կարող են օգտվել անապահովության գնահատում անցած ԼՂ-ից բռնի տեղահանված անձիք։
Խորհրդի անդամները զեկուցվող հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց տեսակետները և առաջարկները։
Ծավալվել է հարց ու պատասխան»,- գրել է նախարարը:
