Մեծ Բրիտանիան առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Ադրբեջանում
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարել է, որ Լոնդոնն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Ադրբեջանում, ասվում է X սոցիալական ցանցում Միացյալ Թագավորության դեսպանատան էջում։
«Մենք ուրախ ենք հայտարարել Գևին Թարբարդի նշանակման մասին: Սա պատմական քայլ է, որն ընդգծում է Միացյալ Թագավորություն-Ադրբեջան գործընկերության ամրապնդումը և նոր հնարավորություններ կբացի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության համար»,- ասվում է դիվանագիտական առաքելության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում