Հայաստանը համաձայնել է, որ Ադրբեջանի հետ սահմանին երրորդ ուժեր չպետք է լինեն․ Մամեդով
Եվրոպական միության «հետախուզական առաքելության» (ԵՄ դիտորդական առաքելություն – խմբ․) շարունակական ներկայությունը Հայաստանում, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ սահմանին, լուրջ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասում կայունության համար։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվի XII գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Նա նշել է, որ խաղաղության պայմանգրի տեքստի համաձայնեցման համատեքստում կարևոր է բացառել այդ գործոնը. «Այս համատեքստում, մենք կարծում ենք, որ եթե խոսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման մասին, ապա կարևոր է բացառել այդ գործոնները։ Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրում մնացել էր երկու կետ։ Դրանցից մեկը սահմանին երրորդ ուժերի բացակայությունն էր, ինչին Հայաստանը համաձայնեց»։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)