«Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները 

Բոլոր տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը․ Փաշինյան (տեսանյութ)

Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Միջոցառումն իրականացվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Այն կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մոնիթորինգի, իրականացման և հաղորդակցության» ծրագրի շրջանակներում։

Ելույթներով հանդես են եկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում գոհունակություն է հայտնել, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: «Դրանցից առաջինը, թե ուր պիտի դիմի Հայաստանի քաղաքացին սպառողի իր իրավունքների ոտնահարման դեպքում և երկրորդը՝ ինչպես պետք է դիմի: Ուրախ եմ, որ թվային մոդուլ է ներդրվում, որտեղ քաղաքացին կարող է իրավունքների պաշտպանության համար դիմել առցանց, այսինքն՝ առանց տնից դուրս գալու: Իհարկե, կարևոր է ընդգծել, որ վերջին տարիներին մենք աշխատել ենք թեմայի վրա և փորձել ոչ միայն օրենքով սահմանված իրավունքների վերարձանագրում անել, այլև այդ իրավունքներն իրականության մեջ կիրառելու կոնկրետ մեխանիզմներ ստեղծել քաղաքացիների համար։ Ուրախ եմ արձանագրել, որ նոր կարգավորումների ներքո նաև քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները կոնկրետ մեխանիզմներով շատ կոնկրետ դերակատարում են ունենալու այդ ընդհանուր վերահսկողությունն իրականացնելու համար»,- ասել է վարչապետը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը կարևոր է ոչ միայն սպառողների, այլև ընդհանրապես՝ երկրի և տնտեսության համար, որովհետև, սպառողների իրավունքների պաշտպանության որակը շատ կարևոր ցուցիչ է երկրի կյանքի և իրավակարգի որակի համար: «Քաղաքացիները պետք է հստակ պատկերացում ունենան, թե հռչակված հնարավորություններն ինչպես պետք է իրենք կիրառեն և ինչպես դա պետք է հանգեցնի կոնկրետ արդյունքների։ Ցանկացած բիզնեսի համար սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ վերաբերմունքն արդեն որակի նշան է, որը իհարկե, շատ լուրջ մրցակցային առավելություն է ստեղծում և արդարացված նրանց նկատմամբ, ովքեր առանձնապես հոգ չեն տանում սպառողների իրավունքների պաշտպանության համար:

Ուզում եմ ընդգծել նաև սպառողների իրավունքների պաշտպանության և մրցակցության դաշտի քաղաքական նշանակությունը, որովհետև ի վերջո սպառող լինելը նույնպես ընտրություն է, ամենօրյա ընտրություն, ինչպես որպես քաղաքացի՝ մարդը ՏԻՄ կամ համապետական ընտրությունների ժամանակ քվեարկություն է անում այս կամ այն քաղաքական ուժի օգտին, այնպես էլ իր ամենօրյա գործունեության ընթացքում քվեարկություն է անում այս կամ այն ապրանքանիշի օգտին, այս կամ այն ծառայության օգտին: Եվ սա նույնպես տնտեսության մեջ ճիշտ խթաններ դնելու և ճիշտ մոտիվացիաներ ձևավորելու շատ կարևոր մեխանիզմ է, ինչը նաև կարծում եմ՝ էական է տնտեսական զարգացումը և արդյունավետ կառավարումը մասնավոր հատվածում խթանելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, մրցակցության կարևորագույն նպատակներից մեկը նաև այն է, որ դաշտն ինչ-որ առումով ինքնակարգավորվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության պարտականությունն է հնարավորինս բարենպաստ, արդար, հավասար դաշտ ստեղծել, սակայն ռիսկի ընկալման բացակայությունը, ըստ վարչապետի, տնտեսական զարգացման խոչընդոտներից մեկն է. երբ տնտեսվարողին կամ անհատին կարող է թվալ, թե առաջին հերթին իր պարտքը չէ իր հաջողությունն ապահովելը: «Սա շատ կարևոր նրբություն է, որը կապ ունի ուղիղ սպառողների իրավունքների պաշտպանության հետ, որովհետև այո, այն բիզնեսը, որը բավարար հարգանք չունի սպառողի նկատմամբ, սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ, այդ բիզնեսն արդյունքում պետք է գոյություն չունենա հենց քաղաքացու քվեարկության արդյունքում։ Բայց մյուս կողմից՝ մենք պետք է նաև այս ազդակները տանք և՛ հանրությանը, և՛ տնտեսվարողներին՝ ինչո՞ւ ենք այսօր այս պատկառելի լսարանով հավաքվել և այս թեմաները քննարկում. մի նպատակի համար՝ հստակ ուղերձ հղելու, որ այո՛, սպառողի իրավունքները՝ որպես մարդու, քաղաքացու անօտարելի իրավունք, Կառավարության, մեր միջազգային գործընկերների, օրենսդիր իշխանության, պետական մարմինների ուշադրության կենտրոնում է»,- նշել է վարչապետը:

Խոսելով սննդի արտադրության և սպառման բնագավառում իրականացվող աշխատանքների մասին, Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որպեսզի բոլոր ապրանքները համարժեք լինեն իրենց ստանդարտով, որակական չափանիշով արտահանման համար նախատեսված ապրանքների որակին. «Սա է նաև միջազգային գործընկերների հետ մեր համագործակցության, այդ թվում՝ Եվրոպական Միության հետ մեր համագործակցության կարևոր թեմաներից մեկը, որ կարողանանք քայլ-քայլ նաև մեր աջակցության ծրագրերով, կարգավորումներով, բայց նաև սպառողների իրավունքների պաշտպանության հարթակ ձևավորելով և սպառողների ակտիվությունը խթանելով այնպես անել, որ մեր շուկայից քայլ-քայլ այդ արտահանման ստանդարտին չհամապատասխանող ապրանքներն ուղղակի դուրս գան, ուղղակի գոյություն չունենան ոչ թե այն պատճառով, որ Կառավարությունն արհեստական արգելի դրանց արտադրությունը, չնայած անվտանգության սպառնալիքի պարագայում՝ դա էլ պետք է արվի, բայց քաղաքացիներն իրենց քվեարկությամբ, իրենց ընտրությամբ այդ որոշումները կայացնեն»:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է. «Մենք, այո՛, բոլոր տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը, ավելի համապատասխանեն սպառողների իրավունքների պաշտպանությանը, սպառողներն ավելի ակտիվ լինեն, ավելի պահանջկոտ լինեն, բայց մյուս կողմից՝ նրանք, ովքեր այդ ստանդարտներին չեն համապատասխանում, պետք է դուրս գան շուկայից՝ այդ տեղն ազատելով ավելի բարձր ստանդարտներով աշխատող ընկերությունների, ծառայությունների, արտադրությունների և ընդհանրապես՝ տնտեսվարման համար»։

Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է այս օրը և նշել, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության, օրենսդիր իշխանության, պետական մարմինների և մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը
Ամենադիտված