ԱՄՆ-ում ուղղաթիռ է ընկել (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ի Օհայո բնակավայրում ուղղաթիռ Է կործանվել այն բանից հետո, երբ այն խճճվել է բարձր լարման էլեկրական լարերի մեջ։ Օդաչուն մահացել է: Այս մասին հայտնել է տեղի փրկարարական ծառայության ներկայացուցիչ, լեյտենանտ Էրիկ Գոլայեսը, փոխանցում է AP-ն:
Տեղի փրկարարական ծառայության ներկայացուցչի խոսքով՝ ուղղաթիռը խճճվել է բարձր լարման էլեկտրական լարերի մեջ եւ ընկել Օհայոյի հյուսիս-արեւելքում գտնվող Մոգադորի ջրամբարը:
«Հետաքննությունը ցույց է տվել, որ Schweizer 269c ուղղաթիռը խճճվել է էլեկտրական լարերի մեջ և ընկել ջրամբարը», - լրագրողներին հայտնել Է Գոլայեսը:
Գոլայեսի խոսքով՝ օդաչուն՝ 52-ամյա տղամարդը, զոհվել է ուղղաթիռի ընկնելու հետեւանքով:
Ծառայությունները շարունակում են միջադեպի հետաքննությունը։
