Գյումրի և Փարաքար համայնքներում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր մեկնարկում է նախընտրական քարոզչությունը։ Այս մասին տեղեկացրել էր ԿԸՀ-ն:
Նախընտրական քարոզարշավը կավարտվի մարտի 28-ին։ Փարաքարում եւ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին: Գյումրիում միմյանց հետ կմրցեն 9 քաղաքական ուժ, իսկ Փարաքարում 4 ուժեր:
Նշենք, որ Գյումրի և Փարաքար համայնքներում ձևավորվելու են համապատասխանաբար Գյումրիում՝ 82, Փարաքարում՝ 16 ՏԸՀ-ներ։
