Հյուսիսային Մակեդոնիայում ավելի քան 50 մարդ է զոհվել ակումբում բռնկված հրդեհի հետևանքով (տեսանյութ)
ՏեսանյութերԱռնվազն 51 մարդ է զոհվել Հյուսիսային Մակեդոնիայի Կոչանի քաղաքի գիշերային ակումբում շաբաթ ուշ երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով։
Այս մասին գրում է The straitstimes-ը։
Նշվում է, որ ակումբում ելույթ է ունեցել մակեդոնական DNA խումբը։ Հրդեհի հավանական պատճառը պիրոտեխնիկայի օգտագործումն է։
Հաղորդվում է, որ ակումբը լեփ-լեցուն է եղել մարդկանցով, երբ հրդեհը բռնկվել է և տարածվել: Դրանից հետո դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, շտապօգնության մեքենաներ և ոստիկաններ։
