Տղամարդը վերակենդանացել է դիահերձարանում
Այլ
Ադրբեջանում տղամարդը տեղափոխվել է դիահերձարան, որտեղ պարզվել է, որ նա ողջ է, հայտնում է Report գործակալությունը։
Հաղորդվում է, որ Թահիրլի գյուղի 34-ամյա բնակչին մահացած են ճանաչել և տեղափոխել դիահերձարան։ Այնտեղ պարզվել է, որ տղամարդը ոչ թե մահացել է, այլ գտնվում է կոմատոզային վիճակում։
Ինչպես հաղորդվում է, դրանից հետո նա հոսպիտալացվել է։ Բժիշկներին հաջողվել է կայունացնել ադրբեջանցու վիճակը, նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է.
