Ուսուցչուհին ձերբակալվել է 15-ամյա աշակերտի հետ սեռական հարաբերություն ունենալու համար
Այլ
Ամերիկյան Յուտա նահանգից ուսուցչուհին մեղադրվում է երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Այս մասին հայտնում է KSL-TV-ն։
Իրավապահների տվյալներով՝ 28-ամյա Մելորի Նիլսոնն աշխատել է ավագ դպրոցում և ուսումնական գործընթացի ընթացքում սեռական բռնության է ենթարկել մի տղայի, ով 2021-2023 թվականներին սովորել է հաստատությունում։
Կինը տղային ուղարկել է անպարկեշտ տեսանյութեր, որոնք ավելի ուշ տեսել են նրա ընկերները։ Բացի այդ, ավագ դպրոց տեղափոխվելուց հետո աշակերտը շարունակել է պահպանել կապն ուսուցչուհու հետ և դասերից հետո մնալ նրա հետ դասասենյակում:
Աշակերտի խոսքով՝ ուսուցչուհու հետ շփվել է մեսենջերի միջոցով։ Ուսուցչուհին թույլ է տվել նրան և իր ընկերներին բասկետբոլ խաղալ դպրոցի մարզադահլիճում, երբ հաստատությունը փակ է եղել:
Նա հավելել է, որ Նիլսոնի հետ սեռական հարաբերություն է ունեցել 2024 թվականի մայիսին, երբ ինքը 15 տարեկան է եղել։
Հաղորդվում է, որ այժմ կինը դպրոցում չի դասավանդում, նրան ուղարկել են արձակուրդ։
