Հրշեջները մարել են Վանաձորում բռնկված հրդեհը
Հասարակություն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 16-ին, ժամը 11:39-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցում այրվում է խոտածածկույթ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զաքարյան փողոցում այրվում է խոտածածկույթ և չգործող շինության տանիքը (մոտ 160 քմ)։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։58-ին, մարվել՝ 12։29-ին։ Այրվել են խոտածածկույթը և շինության տանիքի փայտե կառուցատարրերը մոտ 80 քմ։
