Վթար՝ Ռուսական եկեղեցու մոտ․ «Mercedes»-ը կոտրել է ցուցանակն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Աշոտ Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքնայով Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս՝ Իսակովի հատման վայրում բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել քարե պատնեշներին և ամբղջությամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
