«Հայկական ավիուղիները» ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները
Հասարակություն
«Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները՝ պայմանավորված ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ։
«Բոլոր այն ուղևորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռքբերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը՝ գումարի ամբողջական հետվերադարձ կատարելու համար։
Եթե ավիատոմսը ձեռք եք բերել «Հայկական ավիուղիներ»-ի կայքից, ապա խնդրում ենք Ձեր հայտն ուղարկել help@armenianairlines.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով տոմսը և թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար»,– ասվում է հաղորդագրության մեջ։
