Օլգա Բուզովան ցույց է տվել իր սանիկին (Լուսանկարներ)
Ժամանց
Երգչուհի Օլգա Բուզովան իր Telegram ալիքում հրապարակել է կադրեր իր սանիկ Վլադիմիրի հետ։
«Իմ Վովան»,- մակագրել է արտիստուհին հրապարակումը։
Բուզովան ցուցադրել է տեսանյութ, որում նա ժամանակ է անցկացնում իր սանիկի հետ։ Տեսանյութում նա տղային ցույց է տալիս իր նվիրած հագուստը, կերակրում է նրան գդալով ու գրկում։
Սեպտեմբերի 6-ին մոդել և բլոգեր Մարիա Պոգրեբնյակը լույս աշխարհ է բերել չորրորդ որդուն՝ Վլադիմիրին։ Նա ասաց, որ ծննդաբերել է առանց արցունքի ու ցավի։ Օլգա Բուզովան առաջիններից էր, ով երեխայի ծնվելուց հետո այցելեց ծննդատուն։
Հայտնի է, որ Պոգրեբնյակն ու Բուզովան լավագույն ընկերներ են։
Նոյեմբերի 17-ին Բուզովան տեսանյութ է հրապարակել իր լավագույն ընկերուհու՝ մոդել Մարիա Պոգրեբնյակի որդու մկրտությունից։
Երգչուհին նշել է, որ արարողությունը գեղեցիկ, հուզիչ ու վառ էր:
Բուզովան ամուսնացած է եղել մեկ անգամ։ 2012 թվականին նա ամուսնացել է ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ։ 2016 թվականին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։ Աստղի խոսքով՝ բաժանման պատճառը եղել է ամուսնու դավաճանությունը։ արտիստուհին պատմել է, որ դժվարությամբ է հաղթահարել բաժանումը։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
