Հրազդանի կիրճում գտնվող «Բիձու գյոլը» բարեկարգվում է
Հասարակություն
Հրազդանի կիրճում գտնվող բացօթյա մարզահրապարակի տարածքը, որը հայտնի է «Բիձու գյոլ» կամ «Չռիկ» անվամբ, բարեկարգվում է, այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում։
Ավարտվել է լողավազանի վերականգնումն ու հանդերձարանի կառուցումը, մարզասարքերի հատվածում կտեղադրվեն ռետինե հատակներ, տարածքի երթևեկությունը կառավարելու համար կտեղադրվեն լուսացույցներ:
Բացի այդ, Հրազդանի կիրճում լուծում կտրվի տասնամյակներ շարունակ հենապատից հոսող ջրերի խնդրին, ինչի հետևանքով քանդվում էր երթևեկելի գոտու ասֆալտը: Աշխատանքներն ընթացքում են. խողովակների միջոցով թափվող ջրերը կտեղափոխվեն գետ, հենապատի երկայնքով մաքրվում է եղած հեղեղ
