ԱՄՆ-ում հանցագործները հսկա պիթոններով խանութ են թալանել (Լուսանկարներ)
ԱՄՆ
ԱՄՆ Թենեսի նահանգում չորս գանգստերներ թալանել են բենզալցակայանի խանութը՝ գանձապահին պիթոններով սպառնալով։ Խանութի աշխատակիցներն այնքան էին վախեցել, որ նույնիսկ չհասկացան, որ պիթոնները թունավոր չեն։
Չորս ավազակ (երկու տղա և երկու աղջիկ) արտասովոր զենքով ներխուժել են Դանիայի փոքրիկ քաղաքում բեռնատարների կանգառի խանութ։ Ատրճանակների փոխարեն ավազակները զինված են եղել երկու պիթոններով։ Տղաները թափահարեցին օձերին, ապա դրեցին վաճառասեղանի վրա, վախեցրին գանձապահներին և խանութից հանեցին 400 դոլար արժողությամբ կանեփի ձեթ։
Baza տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ կողոպուտից հետո տղամարդիկ վերցրել են զենքերն ու դեպքի վայրից դիմել փախուստի։ Ժամանած ոստիկանները վախեցած գանձապահներին ասել են, որ պիթոնները թունավոր չեն և վախենալու բան չկա։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
