Անկլավների հարցը նույնպես քննարկելու ենք․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական
«Կա՞ պայմանավորվածություն, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ադրբեջանցիները դուրս կգան օկուպացված տարածքներից»,– նման հարց է ուղղել լրագրողն ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանին։
«Այն տեղերում, որտեղ Հայաստանն է առաջ, Հայաստանն է դուրս գալու և այն տեղերում, որտեղ Ադրբեջանն է առաջ, Ադրբեջանն է դուրս գալու։ Եվ այդ տրամաբանությունն արդեն իսկ դրված, ստորագրված է, և Ադրբեջանի նախագահի կողմից վերահաստատված»,– ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ կա ֆիքսված գիծ՝ Իրանի սահմանից մինչև Վրաստան, և համաձայնեցում, որ «այսպես հերթով գնալու ենք»։
«Անկլավների հարցն ենք քննարկելու, մեր անկլավի, իրենց ․․․ կրկնում եմ՝ դա մեզ համար ընդունելի է, հասկանալի, մենք կառավարում ենք այդ ռիսկերը և տեսնում ենք, թե ինչպես է դա ընթանալու»,– ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի համար սահմանազատման և սահմանագծման պրոցեսը ձեռնտու է սկսել Սյունիքից։
