Ավետի հետ եղել է սիրավեպ․ Անի Ամիրյանի խոստովանությունը
Ժամանց
Երգչուհի Անի Ամիրյանը LIFEROOM հաղորդման եթերում խոսել է իր և Ավետ Բարսեղյանի սիրավեպի մասին ու բացահայտել, թե ինչու են դրա մասին այն ժամանակ թաքցրել հանրությունից։
«Էն թվերին բոլորի բախտը բերել էր նրանով, որ ինտերնետ չկար և դրա մասին չեն գրել։ Ավետի մասին չենք ասել, որովհետև ի սկզբանե մեր հարաբերությունների հիմքում եղել է ընկերությունը»․– ասել է նա՝ հաստատելով, որ իրենց միջև սիրավեպ եղել է, որը հետագայում վերածվել է ընկերության։
«Ես հիմա Ավետի կնոջ՝ Անիի հետ շատ մտերիմ եմ, Լուսեին էլ շատ եմ սիրում»,– նշել է նա՝ շեշտելով, որ իրենց մեջ այսօր էլ տարաձայնություններ չկան:
Երգչուհու խոսքով՝ ուրախ է, որ Ավետի հետ ընկերությունը պահպանվել է։
