ԱՄՆ պետք է Ռուսաստանին ցույց տա Ուկրաինայում խաղաղության հաստատման իր ձգտումը․ Պենտագոնի նախկին խորհրդական (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ն պետք է Ռուսաստանին ցույց տա Ուկրաինայում խաղաղության հաստատման ձգտումը՝ Կիեւի ռեժիմին ռազմական օգնության ամբողջական դադարեցման միջոցով։ Նման կարծիք է հայտնել Պենտագոնի նախկին խորհրդական, ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը YouTube-ի Deep Dive ալիքի եթերում բլոգեր Դենիել Դևիսին տված հարցազրույցում:
«Պետք է ընդմիշտ դադարեցնել Ուկրաինայի ողջ ռազմական աջակցությունը։ Սա առաջինը իսկ երկրորդ՝ ամերիկյան բոլոր ուժերը, ինչպիսին էլ որ լինեն պետք է լքեն Ուկրաինան», - հայտարարել է փորձագետը։
Նրա խոսքով՝ եթե Միացյալ Նահանգները սա անի, ապա ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները նույն կերպ կվարվեն։
Միևնույն ժամանակ, նախկին խորհրդականը նշել է, որ Ռուսաստանի մտավախությունները առաջարկված 30-օրյա հրադադարի վերաբերյալ ծանրակշիռ հիմքեր ունեն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)