Դոնաթելլա Վերսաչեն կանանց բացահայտել է համապատասխան հագուստ ընտրելու միջոցը
Այլ
Իտալացի մոդելավորող Դոնաթելլա Վերսաչեն կանանց բացահայտել է համապատասխան հագուստ ընտրելու ձևը: Նրա հետ hարցազրույցը ներկայացնում է Vogue-ը։
Լրագրողները մոդելավորողին խնդրել են նշել կանացի զգեստապահարանի հինգ անհրաժեշտ իրերը։
Իր հերթին 69-ամյա դիզայները հայտարարել է, որ յուրաքանչյուր աղջիկ տվյալ հարցը պետք է ինքնուրույն լուծի՝ կողմնորոշվելով սեփական ճաշակով։
«Կարծում եմ ՝ հագուստի մեր ընտրությունը շատ բան է ասում այն մասին, թե ով ենք մենք։ Ուստի կարծում եմ, որ այստեղ կանոններ չկան։ Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, և կհասկացեք՝ որ սիրելի իրերն են ձեզ համապատասխան», - խորհուրդ է տվել պարբերականի զրուցակիցը։
