Մյասնիկյան-Լվովյան փողոցներին հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հա մակերեսով զբոսայգի
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանը ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակտիվորեն շարունակելու է իրականացնել մայրաքաղաքում կանաչ ֆոնդի հարստացման աշխատանքներ:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, դրանք ընդգրկելու են Երևանի բոլոր վարչական շրջանները: Մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում՝ Մյասնիկյան-Լվովյան փողոցներին հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հա մակերեսով զբոսայգի:
Ընթացիկ տարվա ծրագրերի շարքում է` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40 ամյակին նվիրված, զբոսայգու վերահիմնման աշխատանքները:
Ծրագրերի շրջանակներում իրականացվելու են նաև մայր ջրագծերի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)