Թրամփը հերքում է ԱՄՆ-ի մասնակցությունը Կուրսկի մերձակայքում ուկրաինական պարտություններին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն պնդումները, թե Կիևին ռազմական օգնության դադարեցումն է եղել Կուրսկի շրջանում Ուկրաինայի Զինված ուժերի ձախողումների պատճառը։ Վաշինգտոնի Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոն կատարած այցի ժամանակ նա կտրականապես անհամաձայնություն հայտնեց այս պնդումների հետ։
Ոչ, ամենևին: Ոչ Փաստորեն, դա հակառակն է»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը։
Հանրապետականի մեկնաբանությունները հնչում են Ուկրաինայի բանակի վիճակի վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին: Կասկածներ են առաջանում նաև այն պայմանների համատեքստում, որոնցում ուկրաինական զինված ուժերն իրականացնում են իրենց գործողությունները։
Ավելի վաղ Թրամփը շատ լավ էր գնահատել ուկրաինական հակամարտության արագ ավարտի շանսերը։ Նրա խոսքով, ինչպես մեջբերում է Reuters-ը, վերջին օրերին այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը հակամարտող կողմերի հետ քննարկում է «ակտիվների բաժանման» հարցը։
Բացի այդ, ամերիկացի առաջնորդը հայտարարել է երեքշաբթի՝ մարտի 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույց վարելու մտադրության մասին։ Քաղաքական գործիչը մանրամասնել է, որ ակնկալում է զրույցի ընթացքում բարձրացնել ուկրաինական տարածքների և ատոմակայանի նկատմամբ վերահսկողության հարցը։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
