Թրամփը դադարեցրել է Բայդենի երեխաների կառավարական պաշտպանությունը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ չեղարկել է իր նախորդի՝ Ջո Բայդենի երեխաների կառավարական պաշտպանությունը։
«Խնդրում եմ՝ իմացեք, որ Հանթեր Բայդենն այլևս չի պաշտպանվի Գաղտնի ծառայության գործակալների կողմից։ Էշլի Բայդենը նույնպես հանվել է ցուցակից»,- գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Բայդենի առաջին ամուսնությունից ծնված որդուն՝ Հանթերին, «հարկատուների հաշվին» պաշտպանում էին 18 հոգի, իսկ Բայդենի դստերն ու նրա երկրորդ կնոջը՝ Ջիլին՝ 13 հոգի։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)