«Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կալանավորվել են
Իրավունք
Քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով մեղադրյալներ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կյուրեղյանը կրկին կալանավորվել են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բեկանել է Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը՝ Չաղ Ռուստամի կալանք խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ռուստամ Ստեփանյանը դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ ազատության մեջ էր հայտնվել փետրվարի 26-ին:
