Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ ստորագրելով սահմանազատման կանոնակարգը. Արթուր Հովհաննիսյան
Քաղաքական
Իրավիճակը հողի վրա փոխելու համար պետք է ֆիզիկապես հասնել այդ կտորին, այդ տարածքին, իսկ այն տարածքին, որտեղ մխրճված են ադրբեջանական զինված ուժերը, հասնելու համար անհրաժեշտ է աշխատանքներն արագացնել սահմանազատման հանձնաժողովում, հասնել այդ հատվածին ու սահմանազատման ժամանակ լուծել այդ հարցը՝ որ կողմում Հայաստանն է՝ Հայաստանն է, որ կողմում Ադրբեջանն է՝ Ադրբեջանն է, վերջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
