Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով
Այլ
Հարավային Ավստրալիա նահանգի լողափերում հայտնվել է խորհրդավոր ծովային փրփուր և կործանել տարբեր ծովային արարածների: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ուայթպինգի և Փարսոնսի լողափերը ծածկված էին խիտ դեղին-կանաչ փրփուրով, որը նման էր լորձի: Տեղացիները նկատել են նաև ցեխ և պղպջակներ՝ ծիածանի երանգով։
«Վարակված» լողափերի մոտ սերֆինգով զբաղվելուց հետո ավելի քան 100 սերֆերներ բողոքել են տարօրինակ ախտանիշներից՝ տեսողության պղտորություն, աչքերի քոր, հազ և շնչառության դժվարություն:
Էնթոնի Ռոուլենդ խոսքով՝ դա «տեսանելի ապացույց է, որ ջրի մեջ ինչ-որ տարօրինակ բան կա»։
Ենթադրվում է, որ սերֆերները հիվանդացել են հենց այդ փրփուրի պատճառով։
Նահանգի շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտը ժամանակավորապես փակել է Վայթփինգի եւ Փարսոնսի լողափերը։
Ըստ վարկածներից մեկի՝ փրփուրը դրանց վրա հայտնվել է միկրոջրիմուռների ծաղկման պատճառով, որին նպաստել է ջրի լճացումը և բարձր ջերմաստիճանը։
