Սահմանադրության անփոխոխելի դրույթների իմաստը փոփոխման ենթակա չէ, իսկ նախաբանը քննարկման փուլում է. Գալյան
Քաղաքական
Ես կարող եմ ասել նոր Սահմանադրության ուղղությունները, որոնք որ պետք է լինեն, դրանք իշխանության թևերի տարնջատման սկզբունքի համատեքստում իշխանության տարբեր թևերի լիազորությունների վերանայմանն են միտված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նրա խոսքով՝ Սահմանադրության նոր հայեցակարգի հետ կապված աշխատանքները սկսվել են 2019 թվականից։
«Մեր կյանքը ստատիկ չէ, դինամիկ է և անընդհատ փոփոխություններ են լինում, այդ թվում այդ փոփոխությունները երբեմն կրում են աշխարհաքաղաքական բնույթ: Շատ իրավիճակներ մենք չենք կարող կանխատեսել, երբ մենք գտնվում ենք անցյալում: Դրա համար մենք պետք է որոշակի դեպքերում համարվենք նոր իրականություններին: Բայց Սահմանադրությունը փոխելու միտքը եղել է նախկինում, Սահմանադրության նոր հայեցակարգի հետ կապված աշխատանքները սկսվել են 2019 թվականից, այդ ժամանակ հայեցակարգային մոտեցումները մշակված էին, և մեր խնդիրն է ունենալ այնպիսի սահմանադրություն, որը ժողովրդի կողմից ընդունված կլինի, այսինքն ժողովուրդը հանրաքվեին կմասնակցի և կընտրի ունենալ նոր սահմանադրություն, թե չունենալ»,– ասաց նախարարը:
