Բուլղարիայում մեկ րոպե լռությամբ հարգել են կենդանի ֆուտբոլիստի հիշատակը
Սպորտ
Բուլղարական «Արդա» ֆուտբոլային ակումբը սոցցանցերում ներողություն է խնդրել թիմի նախկին խաղացող Պետկո Գանչովի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու համար, ով, ինչպես պարզվել է, ողջ է, գրում է Gazeta-ն։
«Մենք մեր խորին ներողությունն ենք խնդրում Պետկո Գանչևից և նրա հարազատներից։ Ակումբը սխալ տեղեկատվություն է ստացել Գանչովի մասին։ Պետկո Գանչովին մաղթում ենք քաջառողջություն և հաջողություններ»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Բուլղարիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպումից առաջ, որում «Արդան» հանդիպում էր Սոֆիայի «Լևսկի» հետ, մեկ րոպե լռությամբ հարգել են Պետկո Գանչովի հիշատակը։
