Մենք կհայտարարենք Երևանում իշխանափոխության մասին․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
ՏեսանյութերԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների իր գործընկերները չեն մասնակցում տրանսպորտի սակագնի հետ կապված նիստին։
«Այս խնդրի իրավական կարգավորումն այն է, որ եթե չեն մասնակցում՝ նիստը պետք է վարի ավագանու ամենատարեց անդամը։ Հավանաբար, նաև կհայտարարենք Երևան քաղաքում իշխանափոխության և ՔՊ–ին այստեղից քշելու մասին։ Ոմանց դեպի՝ ՔԿՀ–ներ, ոմանց էլ՝ թոշակի։ Սա պիտի լինի ապագա քաղաքական գործընթացը»,– նշել է Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ նիստերի դահլիճից հեռացածները չեն ցանկանում, որ տրանսպորտի սակագինը լինի 100 դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում։
